Աշխարhում տպագրված ամենամեծ Ղուրանն այսօր Իտալիայից տեղափոխվեց Թաթարստան:
Ինչպես հայտնում է BBC-ն, Ղուրանը կպահվի Կուլ- Շարիֆ մզկիթում: Թաթարստանում իսլամը որպես պետական կրոն ընդունելու տոնակատարության օրվանից հետո այն կտեղափոխվի այլ մզկիթ:
Երկրի նախկին նախագահ Մինտիմար Շեյմիևի խոսքերով՝ Ղուրանը կշռում է 800 կգ: Գրքի զարդարման համար օգտագործել են կիսաթանկարժեք քարեր:








































