Նիգերական իշխանությունները տոմսի արժեքը բարձրացնելու համար տուգանել են British Airways և Virgin Atlantic ավիաընկերություններին, համապատասխանաբար` 135 և 100 մլն դոլարով:
Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Նիգերիան մեղադրում է, որ Մեծ Բրիտանիան չարաշահում է շուկայում մենաշնորհային իր դիրքը:
Բրիտանական ավիաընկերության ղեկավար Հարոլդ Դեմուրենան նշում է, որ տոմսի արժեքը բարձրացել է վառելիքի շարունակական թանկացման պատճառով:
Նիգերիան ուզում է, որպեսզի տոմսի արժեքը լինի այնքան, որքան արժե թռիչքը Արևմտյան Աֆրիկայի ցանկացած երկրից դեպի Մեծ Բրիտանիա:
Բրիտանական ընկերությունը համաձայնել է տոմսերի արժեքը կրճատել 20 %-ով:









































