Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Սիրիայի վրա:
BBC-ն հայտնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո, Ք. Էշթոնը նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա իր պաշտոնից: Այս որոշմանը կողմնակից են նաև Հորդանանի թագավորն ու Արաբական երկրների լիգան:
«Սիրիայի ապագան կախված է մեր բոլորի գործողություններից: Այնտեղ արյունահեղությունը դադարեցնելու համար մենք պետք է շարունակենք ճնշել Սիրիային: Այս պարագայում Սիրիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի նաև բարեփոխումներ»,- ավելացրել է Էշթոնը:









































