Ամերիկայի Սրտի ասոցիացիայի 2011 թվականի գիտական նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունեցել Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում՝ չորեքշաբթի օրը, որոշ գիտնականներ ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ արյան որոշ տեսակներ ունեցող մարդիկ սրտի կաթված ստանալու ավելի մեծ վտանգի են ենթակա, քան մյուսները:
Հետազոտության համահեղինակ Հարվարդի Բրիգհամ և Կանանց հիվանդանոցի Կանխարգելիչ բուժման բաժնի ղեկավար և Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր Ջոան Մանսոնը և նրա գործընկերները ուսումնասիրել են, թե ինչ կապ գոյություն ունի մարդու արյան ABO խմբի և սրտի կաթվածի միջև:
Ըստ հետազոտության արդյունքների, որը ներգրավել է ավելի քան 90.000 տղամարդու և կնոջ, հետազոտողները պարզել են`
• Արյան B տեսակը 17 տոկոսով մեծացնում է սրտի կաթված ստանալու վտանգը կանանց մոտ, բայց ոչ՝ տղամարդկանց:
• Արյան AB տեսակը 29 տոկոսով մեծացնում է ուղեղի կաթվածի հավանականությունը և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ:









































