Ինչպես հայտնում է РИА Новости-ին, այսօր կլոր սեղանի շուրջ մասնագետները քննարկել են «թանգարանները բոլորի, բայց ոչ ամենքի համար» թեման և հաշմանդամների համար թանգարաններ այցելելու հիմնահարցը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մոտ ապագայում ամբողջովին կվերանայվի հաշմանդամներին վերաբերող օրենսդրությունը: Սահմանափակ ունակություններ ունեցող մարդկանց իրավունքների պաշպանության հարցը պետք է դրվի լուրջ հարթության վրա: Մշակութային օջախները, այդ թվում՝ թանգարանները և ցուցասրահները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրին:








































