Այսօր «Գրավեք Ուոլ սթրիթը» ակցիայի հարյուրավոր մասնակիցներ դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանք հավաքվել են Զուկոտի այգու մոտ, որտեղ շաբաթվա սկզբին ոստիկանությունը քանդեց նրանց ճամբարը:
Ցուցարարները նաև շարժվում են Նյու Յորքի բորսայի շենքի ուղղությամբ` վանկարկելով ֆինանսական անհավասարության դեմ ուղղված կարգախոսներ: Ականատեսները հաղորդում են, որ ոստիկանությունը շրջափակել է բորսայի շենքը, փակել մի շարք փողոցներ:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է «Գրավեք Ուոլ սթրիթը» ակցիայի երկամսյակը: Ակցիայի մասնակիցները խոստացել են այսօր մեծ ցույցեր ու երթեր անցկացնել:










































