Ամերիկյան Universal Trading and Investment Company (UTICo) ընկերությունը հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան, որում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյից պահանջում է փոխհատուցել «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգ» ընկերության պարտքերը:
Ինչպես հայտնում է BBC-ն, Ամերիկայի դատարանը Յուլյա Տիմոշենկոյին ծանուցում է ուղարկել, որտեղ ասվում է, որ Տիմոշենկոն պարտավորվում է արձագանքել այս հայցին հաղորդագրությունը ստանալուց 21 օրվա ընթացքում: Ավելի վաղ Տիմոշենկոն UTICo ընկերությանն անվանել է դրածո:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Մասաչուսեթս նահանգի դատարանը վճիռ էր կայացրել, ըստ որի «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգը» UTICo-ին պետք է վճարի 18.300.000 դոլար:
Ավելի վաղ UTICo ընկերությունը ցանկանում էր «Տիմոշենկոն ընդդեմ Ֆիրտաշի» դատական գործընթացում դառնալ երրորդ կողմ, սակայն դատարանը չթույլատրեց:








































