Քուվեյթի էմիրը նոյեմբերի 17-ին երկրի անվտանգության ուժերին հրամայել է ձեռնարկել անվտանգության բոլոր հնարավոր միջոցները կարգուկանոն հաստատելու համար՝ այն բանից հետո, երբ մի քանի հազար ցուցարարներ չորեքշաբթի հարձակվել էին երկրի խորհրդարանի վրա:
Ինչպես հայտում է BBC-ն, շեյխ Սաբահ Ալ-Սաբահը հայտարարել է, որ նրանք հանդուրժողականություն են ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ներխուժել էին խորհրդարանի շենք:
Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչ Մուհամեդ Աբդուլ Ալ-Սաբահը միջադեպի մեջ մեղադրել է ընդդիմադիր խորհրդարանականներին, ինչպես նաև հայտարարել է, որ այս ակցիան ոչ մի կապ չունի արաբական այլ երկրներում տեղի ունեցող դեպքերի հետ:
Հիշեցնենք, որ լույս հինգշաբթի գիշերը Քուվեյթի մայրաքաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները վարչապետ Նասեր Ալ-Մոհամմեդ Ալ-Սաբահին մեղադրել են կոռուպցիայի մեջ և պահանջել նրա հրաժարականը:









































