Հայաստանի Ազգային պատկերասրահը համալրվել է հայ ժամանակակից նկարիչների նոր աշխատանքներով:
62 աշխատանքների հանձնման արարողությունը տեղի ունեցավ պատկերասրահում` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի ավարտին:
Ցուցահանդեսի անցկացմանն ու «Անկախության ներկապնակը» պատկերագրքի տպագրմանն աջակցել է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline):
«Որպես կապի միասնական ազգային օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունն իր դերը տեսնում է պետության ներդաշնակ զարգացմանն աջակցելու մեջ: Մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում ազգային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերի աջակցությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքով` ժամանակակից նկարիչների աշխատանքները հատուկ նշանակություն ունեն թանգարանի համար:
«Այս աշխատանքները կդառան պատմության մի մասնիկ և ցուցադրելով դրանք ժամանակի փորձությունն անցած աշխատանքների կողքին, կապահովենք սերունդների կապը»,- ասել է նա:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Արարատյան հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների միավորում, ֆինանսապես աջակցել է «ԱրմենՏել» ընկերությունը:









































