Wednesday, 24 06 2026
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արագածոտնի մարզում անվճար ակնաբուժական աջակցություն է ստացել 3,115 մարդ

Ավարտվում է Արագածոտնի մարզում Orange հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արագածոտնի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ծրագրի շրջանակում ավելի քան 1,800 մեծահասակներ և շուրջ 1,300 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 600 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է մոտ 600 ակնոց:

Իրականացվել են մոտ 200 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, մոտ 500 երեխաների համար Արագածոտնի մարզի ինը դպրոցներում անցկացվել են նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
Հոկտեմբեր-նոյեմբերին բնակչության ակնային զննումների աշխատանքերում Հայկական ակնաբուժության նախագծին ակտիվորեն աջակցել են տեղի ակնաբույժները` մասնավորապես Թալինի և Աշտարակի շրջաններում:

Այստեղի և հարակից գյուղերի բնակիչները դիմել էին տեղի ակնաբույժներին, ովքեր հիվանդներին ընդունում էին շրջկենտրոններում կամ որոշակի օրերի այցելում շրջանների գյուղերը:

Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական խմբերն իրենց հերթին այցելել են Արագածի և Ապարանի շրջաններ: Աչքի շարժական հիվանդանոցը կայանել է Ծաղկահովիտում, Ապարանում, Թալինում և մինչև նոյեմբերի 20-ը կլինի Աշտարակում:

Արագածոտնի մարզում ծրագրի իրականացման համար Orange հիմնադրամը տրամադրել է 5 միլիոն դրամ:

«Մեր ընկերության առաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այդ իսկ պատճառով տեսողական խնդիրներ ունեցողներն Orange հիմնադրամի հոգածության կենտրոնում են:
Շիրակի մարզի նախագծից հետո այսօր Արագածոտնում ենք, որտեղ հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ:

Հատկանշական է, որ ախտորոշված երեխաների 68%-ն ակնային զննում էին անցնում առաջին անգամ, իսկ հիվանդության առաջնային փուլում բացահայտումը միակ երաշխիքն է դրա հետագա զարգացման կանխման համար»,- ասել է Orange հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան, ով այսօր այցելել է Աշտարակում կայանած աչքի շարժական հիվանդանոց:

Սա նրա երկրորդ այցելություն էր հիվանդների զննմանն ու վիրահատություններին ականատես լինելու և մարդկանց հետ նրանց տպավորությունների շուրջ զրուցելու նպատակով:

«Շիրակի մարզում մենք ավարտեցինք «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող մեր չորրորդ շրջայցը, իսկ Արագածոնտում սկսեցինք հինգերորդը: Տեղեկացնեմ , որ հաջորդ տարի կայցելենք Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև հնարավոր է Լեռնային Ղարաբաղ: Ուրախալի է արձանագրել, որ սկսած 2003 թ. բազմաթիվ գործընկերների և հովանավորների աջակցությամբ մեզ հաջողվել է ստուգել ՀՀ բնակչության գրեթե 10 %-ի տեսողությունը և օգնել տասնյակ հազարավոր մարդկանց», – ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի նախորդ փուլում, որն անցկացվել էր Շիրակի մարզում, ակնային հետազոտություն էին անցել 4200 մեծահասակներ և 1130 երեխաներ, շուրջ 640 մեծահասակներ անցել էին խորացված հետազոտություն շարժական հիվանդանոցում:

Տրամադրվել էր շուրջ 2000 ակնոց, իրականացվել էին շուրջ 270 վիրահատություններ և լազերային բուժումներ:

Շիրակի մարզում ծրագրի իրականացման համար Orange հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում