Երուսաղեմի մոտ կարող է հայտնվել Չեչնիայի առաջին նախագահ Ահմեդ Կադիրովի անվան փողոց: Ինչպես հաղորդում է իսրայելական Maariv թերթը, այսպիսի որոշում է կայացրել Աբու Գոշ ոչ մեծ բնակավայրի քաղաքային խորհուրդը:
Բնակավայրում Չեչնիայի առաջնորդի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղի շատ բնակիչներ, հիմնականում մուսուլմաններ, ունեն չեչենական արմատներ:









































