Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը Հարվարդի համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը` Ջիբրիլն ասել է, որ «իրեն տանջում է այն զգացողությունը», որ Մուամար Քադաֆին հենց այնպես չի սպանվել, այլ «կոնկրետ օտարերկրյա տերության» հրամանով, որը ցանկացել է «հավերժ լռեցնել Քադաֆիին»:
Ապստամբության գործադիր կոմիտեի նախկին ղեկավարը ցավ է հայտնել, որ «Քադաֆիին ողջ չեն թողել և դատարան չեն հանձնել»:
«Չափազանց շատ գաղտնիքներ կարող էին բացահայտվել: Նա ամբողջ երկրի սև արկղն էր: Նա ամեն ինչ գիտեր մեծ թվով կեղտոտ գործարքների մասին: Ցավոք, այդ բոլոր գաղտնիքները նա իր հետ գերեզման տարավ»,- ասել է նա:








































