Monday, 08 06 2026
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ

British petrolium-ը վնասում է Հայաստան-Մեծ Բրիտանիա քաղաքական հարաբերություններին. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 17-ին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Ժոզեֆին Գոլդի հետ:

Ն. Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը:

Կողմերը զրուցել են այն խնդիրների շուրջ, որոնք այսօր խոչընդոտում են Հայաստանի եվրաինտեգրման արդյունավետ իրականացմանը: Ն. Զոհրաբյանն անդրադարձել է նաև տնտեսական ու քաղաքական խնդիրների, ապա հյուրերի խնդրանքով ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի քանի խնդիրներ:

Անդրադարձ է կատարվել նաև լրամշակված Ընտրական օրենսգրքին:

Հանձնաժողովի նախագահը կրկին կարևորել է միջազգային դիտորդական առաքելությունների ակտիվ և անաչառ ներկայությունն առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններում:

Ն. Զոհրաբյանը, անդրադառնալով Հայաստան-Մեծ Բրիտանիա քաղաքական հարաբերություններին, նշել է, որ ցավոք, այդ հարաբերություններում լրջագույն գործոն է British petrolium-ը և նշել՝ ինքը հասկանում է, որ Ադրբեջանի արտաքին ներդրումների 50 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիային, սակայն հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը տարածաշրջանում կլինի հավասարակշռված:

Այնուհետև նա ներկայացրել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունների հարաբերությունները` նշելով, որ ցավոք, այդ համագործակցությունը արդյունավետ չէ և հյուրին տրամադրել է «Գարդիան» պարբերականում վերջերս տպագրված և մեծ աղմուկ հանած հոդվածը, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Մարկ Ֆիլդը մեծ գումարների դիմաց հստակ լոբբիստական գործունեություն իրականացրել Ադրբեջանի օգտին։

Ն. Զոհրաբյանը նշել է, որ ցավոք սրտի, դա եզակի դեպք չէ և մատնանշել է ԵԽԽՎ-ում առկա նման դեպքերը` մասնավորապես նշելով Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Մայք Հենքոքին։

Ն. Զոհրաբյանի խոսքով` ինքն ամենայն պատասխանատվությամբ կարող է հայտարարել, որ այդ պատգամավորն ուղղակիորեն ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից և Ադրբեջանի բացահայտ քարոզչությունն է տանում Եվրոպայի խորհրդում:

Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը այսուհետ շատ ավելի հետևողական կլինեն նման դեպքերը բացահայտելու և դրանց կրկնությունը թույլ չտալու համար:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում