Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշեց, որ հիմա ինքն ամբողջովին կարող է կենտրոնանալ ակումբում իր ելույթների վրա, քանի որ Պորտուգալիայի հավաքականը լուծել է իր առջև դրված խնդիրը:
«Ես ուրախ եմ, որ հավաքականը կարողացավ հասնել հաջողության: Իմ նպատակը հաջող խաղս տևական դարձնելն է: Հզոր ֆուտբոլիստները պետք է կարողանան հասնել այդ նպատակին: Հավաքականի ցույց տված արդյունքն ինձ հնարավորություն կտա ամբողջովին կենտրոնանալ «Ռեալ»-ում ելույթներիս վրա: Մենք ցանկանում ենք լավ մրցաշրջան անցկացնել»,- հայտարարել է Ռոնալդուն









































