Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 16-ին` ժամը 12.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 52-ամյա Նորայր Ստեփանյանին:
Վերջինս հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:









































