Թուրքիայի տարածքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով 2011 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը կհատկացվի 74 մլն 9.2 հազար դրամ: Այս մասին որոշումը նախատեսում է ընդունել վաղը՝ կառավարության նիստում:
2011 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ պաշտպանության նախարարությանը 2011 թ.-ին կհատկացվի 8 մլն 837.28 հազար դրամ` մարդասիրական օգնությունը Թուրքիա տեղափոխելու համար:
Նշենք, որ ՀՀ-ն Թուրքիա է ուղարկում վրաններ, ծածկոցներ, ներքնակներ, բրեզենտյա պարկեր և այլ իրեր:









































