Saturday, 08 06 2024
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»

Թալանում են բանակի միջոցով, յուրաքանչյուրը` իր տրամաչափով

Բանակում կատարվող շատ հանցագործությունների հիմքում մեծ մասամբ տնտեսական դրդապատճառն է, շահը: Օգտվելով առիթից, որ պաշտպանության բնագավառը փակ կառույց է, ծախսերը վերահսկվում են միայն սահմանափակ թվով և հիմնականում նույնանուն բնագավառի մարդկանց կողմից, թալանում են` ով ինչ, ինչպես և ում կարողանում է, թալանում են բանակի միջոցով և ըստ իրենց տրամաչափի:

Ամենաաղմկահարույցը անցյալ տարի սկսված և այդպես էլ տրամաբանական ավարտին չհասցված դեպքն էր` կատարված ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդու` Գրիշա Խաչատուրովի նախկինում ղեկավարած զորամասում: Վերջինիս մտերիմ, «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանը զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով (անձնակազմի հետ տարվող աշխատանքների) տեղակալ Արթուր Կարապետյանի հետ ստիպել էին պայմանագրային զինծառայողներին մուծել ամսական 10-15 հազար դրամ, «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկից» մինչև 1,5 միլիոն դրամի չափով վարկ վերցնել` խոստանալով, որ իրենք կփակեն, սակայն թողել էին վարկառուների վրա: Սպա Նարեկ Այվազյանի միջոցով էլ էին փորձել 500.000 դրամի վարկ վերցնել, սակայն երբ Նարեկը չէր համաձայնել, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը Նարեկի գլուխը խփել էր պատին: Դրանից հետո սպայի դեմ լարվել էին, ժամկետային զինվորների միջոցով գողացել Նարեկի պահպանության տակ գտնվող դիզվառելիքը, նրան էլ` ծեծել, թողել էին անօգնական վիճակում:

Եվ փոխանակ մեղավորներին դատեին, Նարեկի վրա երեք հոդված «հարմարեցրին» և տևական ժամանակով` մոտ 1 տարով ուղարկեցին «Նուբարաշեն» ՔԿՀ: Իհարկե, նրան հետո բաց թողեցին, մեղադրանքները մասամբ հանեցին, սակայն զորամասի հրամանատարությանն այդպես էլ քրեական պատասխանատվության չենթարկեցին, թեև մամուլում տեղեկություններ եղան, որ գնդի հրամանատար Ռոժն ու փոխգնդապետ Արթուր Կարապետյանը պայմանագրային զինծառայողներից շորթել են 90 մլն դրամ և ոչ թե 1 մլն: Կարապետյանի և Մարտիրոսյանի դեմ քրգործ հարուցվեց քր.օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով (իշխանության չարաշահումը), գրավով բաց թողեցին, իսկ Գրիշա Խաչատուրովի իրավական կարգավիճակը դատարանում վկա լինելուց և ՊՆ-ական ներքին շրջանակում ամոթանքներ ընդունողից այն կողմ չանցավ:

Գրիշա Խաչատուրովի հենց նույն զորամասում մեկ այլ դեպք էլ է եղել. զորամասի համալրման բաժանմունքի ավագ սպա, կոչումով կապիտան Արթուր Խասապետյանը, ֆինանսական ծառայության գանձապետ Համեստ Զեյնալյանը կեղծել էին զորամասի հրամանատարի հրամանի ամսաթիվը և այդ կերպ զորամասի 4-րդ գումարտակի թվով 26 պայմանագրային զինծառայողների սեպտեմբեր ամսվա հասանելիք դրամական բավարարումները վճարել էին մասամբ, իսկ մնացած խոշոր չափերով` 1.040.000 ՀՀ դրամ գումարը յուրացրել:

Նրանց էր միացել նաև Սիրեկան Աբրահամյանը` նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, որը յուրացրել էր իրեն վստահված ուրիշին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը` 8 մլն 236 հազար դրամը: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Սիրեկան Աբրահամյանին մեղավոր էր ճանաչել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և ծառայողական անփութության մեջ, որը ծանր հետևանքներ էր առաջացրել, և պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Համեստ Զեյնալյանին դատարանը մեղավոր էր ճանաչել մի խումբ անձանց կողմից, պաշտոնեական դիրքը չարաշահելով և խոշոր չափերով կատարած յուրացման մեջ և նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2 տարի ժամկետով` առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, և համաներման ակտի կիրառմամբ ազատել պատժի կրումից: Խասապետյանը ևս մեղավոր էր ճանաչվել նույն հոդվածով, դատապարտվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ կրկին ազատ էր արձակվել:

Հաջորդ դեպքը կապված է զինվորի` Երվանդ Սարգսյանի մահվան հետ: Ժամկետային զինվորական ծառայության ժամանակ մահանալու հետ կապված հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման համար օրենքով սահմանված 2.390.000 ՀՀ դրամը կարճ ժամկետում զինվորի ծնողին տալու համար, ՀՀ ֆինանսների նախարարության ծախսերի ֆինանսավորման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Գալստյանը տուժողից, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել էր 50.000 դրամ: Արդյունքը եղավ այն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ա.Գալստյանին դատապարտեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով` ֆինանսական և տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

Սևանի զորամասերից մեկի սպա, մայոր Գոռ Նազարեթյանն էլ զորամասը գոմ էր դարձրել, խոզեր ու հորթեր տեղավորել այնտեղ, զինվորին էլ` անասնապահ էր դարձրել և որոշել այդպես ապահովել սեփական բարեկեցությունը: Գոռ Նազարեթյանը խախտել էր ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները և անձնական շահագրգռվածությունից ելնելով` կատարել իշխանազանցություն. իր աշխատասենյակում, ծառայողական պարտականությունների մեջ թերանալու կապակցությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նույն հանգույցի ժամկետային զինծառայողներ Գ.Գևորգյանին, Հ.Շտոյանին և Ս.Սողոմոնյանին` միաժամանակ ձեռքերով և ոտքերով ծեծելով նրանց: Վերջիններս ստացել էին մարմնական վնասվածքներ:

Բացի դա, Գ.Նազարեթյանը, ՌԼ հանգույցի կաթսայատան և բաղնիքին կից որպես գոմ հարմարեցված շինության մեջ նույն հանգույցի կաթսայատան բանվոր-ծառայող Ժիրայր Խաչատրյանի միջոցով և ժամկետային զինծառայող Գևորգ Սարուխանյանի օժանդակությամբ պահել էր 8 հատ խոզ և 5 հատ հորթ` էական վնաս հասցնելով ծառայության կրման սահմանված կարգին: Գոռ Նազարեթյանին դատարանը մեղավոր էր ճանաչել իշխանազանցության համար, դատապարտել 2 տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չպետք է կիրառվեր` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ քննության էր առել Սյունիքի զորամասերից մեկի ՀԳ-ի նախկին հրամանատար Սուրեն Մկրտչյանի վերաբերյալ քրգործը: Վերջինս անտեսել էր դրամահավաքի անթույլատրելիության վերաբերյալ զորամասի հրամանատարության հրահանգները և գումարտակի կրտսեր սերժանտներ Վ.Հակոբյանին, Դ.Գրիգորյանին, Ն.Գևորգյանին և Գ.Պետրոսյանին հրաման էր տվել կենցաղային իրեր գնելու համար յուրաքանչյուրը իր ստորաբաժանման զինծառայողների դրամական բավարարման գումարներից հավաքել 2000-ական դրամ, որոնք էլ կատարելով հրամանը, հավաքված 93.000 դրամը տվել էին մայոր Սուրեն Մկրտչյանին: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել իշխանազանցության մեջ, որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի և այն պայմանականորեն չկիրառելով` սահմանել 1 տարվա փորձաշրջան:

Հադրութի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, սերժանտ Սեյրան Վանեսյանին էլ դատապարտել էին խարդախության համար: Նա նույն զորամասի սպաներից` լեյտենանտներից, փոխառության անվան տակ, ապօրինի անհատույց շահադիտական նպատակով վերցրել էր 4.600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և չէր վերադարձրել: Դատարանը մեղավոր էր ճանաչել Վանեսյանին խարդախություն կատարելու մեջ և, դատապարտելով 3 տարվա ազատազրկման` համաներմամբ ազատ արձակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում