Վաղը Երևանում տեղի կունենա Հայաստան – Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը գլխավորում է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Հայաստան – ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են այս տարվա հուլիսի 19-ին Երևանում: Ապագա այս փաստաթուղթը փոխարինելու է ներկայումս գործող գործընկերության և համագործակցության համաձայնագրին: