Ինչպես հաղորդում է Reauters–ը, People ամսագիրը չորեքշաբթի օրը հայտնել է, որ հոլիվուդյան աստղ Բրեդլի Քուփերը People-ի այս տարվա հարցումներով՝ համարվում է աշխարհում ամենասեքսուալ տղամարդը:
Ինչպես նշվում է ամսագրում, դերասանին չեն ընտրել միայն գեղեցիկ կապույտ աչքերի և հիասքանչ ժպիտի համար: 36-ամյա Քուփերը նաև Ջորջթաուն համալսարանի շրջանավարտ է, կարողանում է կերակուրներ պատրաստել, վարում է մոտոցիկլետ և վարժ խոսում է ֆրանսերեն: Դերասանի համեստությունը միայն ավելացնում է նրա համակրելիությունը: Չնայած որ նա այժմ միայնակ է, բայց ինքն իրեն չի համարում կանանց տղամարդ: Երբ դերասանն առաջին անգամ լսել է իր նոր տիտղոսի մասին, բացականչել է.«Իմ մայրը այնքան երջանիկ կլինի»:
People-ի ամենամյա ցանկում են գտնվում նաև Ռայան Գոսլինգը, Իդրիս Էլբան, Թիմ Մըքգրոուն և Ալեք Բոլդուինը:







































