Մեծ Բրիտանիայում 16-24 տարեկան գործազուրկ երիտասարդների թիվն անցել է մեկ միլիոնից:
Fresh Business Thinking-ը հայտնում է, որ գործազուրկ երիտասարդների թիվը Մեծ Բրիտանիայում հասնում է 1.016 մլն–ի:
Մեծ Բրիտանիայում ընդհանուր գործազրկության մակարդակը կազմում է 8.3 %: Վերջին 15 տարվա մեջ սա ամենաբարձր ցուցանիշն է: Ընդհանուր առմամաբ՝ երկրում աշխատանք է փնտրում 2,62 մլն մարդ:
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Կլեգը նշել է, որ երիտասարդների շրջանում գործազրկության բարձր տոկոսը չի կարելի անտեսել և անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել:









































