Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի նախագահ Բուրhան Գալյուն խոստանում է իշխանության գալու դեպքում վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ:
Չնայած Իսրայելը օկուպացրել է սիրիական տարածքները, այնուամենայնիվ, Գալյուն նշել է, որ պատրաստ է վերսկսել բանկցությունները Իսրայելի հետ:
Ինչպես հայտնում է France-press գործակալությունը, Գալյուն նշել է, որ ընդդիմությունն առաջվա պես կշարունակի հետ պահանջել օկուպացված տարածքները և պաղեստինյան հարցի լուծումը:
Գալյուն հայտնում է, որ Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ:









































