Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Արտակ Նազարյանի սպանության գործով տուժողն ու պատասխանողը համակարծիք են

Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով առաջին նիստը:

Տեղեկացնենք, որ նախորդ նիստերն ընթացել են Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Վերջին նիստի ընթացքում դատավորը որոշում էր կայացրել գործը թողնել Տավուշի ընդդատության ներքո, սակայն արտագնա նիստեր անցկացնել Երևանում:

Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը քննության է առնում կողմերի ներկայացրած միջնորդությունները:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը, դատական նիստի ժամանակ մեղադրվող ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց, որ գործը վերադարձվի մեղադրողին` պատճառաբանելով, որ քրեական գործի նյութերը և իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված մեղադրանքը չեն համապատասխանում: «Ընդմիջումից հետո մյուս կողմերը միացան այն պնդմանը, որ քննությունը կոծկվել է և պատշաճ քննություն չի կատարվել ու պետք է նոր քննություն սկսել: Մենք ասացինք, որ պետք է նոր քննություն սկսել, ոչ թե վերադարձնել մեղադրողին»,- մանրամասնեց Ծովինար Նազարյանը`հավելելով, որ միայն մեղադրող դատախազը առարկեց՝ ասելով, որ եթե ցանկանում են պարզաբանել գործի մանրամասները և հարցեր ունեն, ապա հարցեր ունի նաև դատարանը: Նաև ասաց, որ բոլոր հարցերը կարող են պարզաբանվել հենց դատարանում:

Ե՛վ տուժող, և՛ պատասխանող կողմը գտնում է, որ գործը կեղծված է և լուրջ դատաքննություն անելն անիմաստ է: «Միջնորդություն ներկայացրեցինք՝ բացարկ դատախազին, որը դատավորը մերժեց, հետո եղավ ինքնաբացարկ դատավորին, դատավորը մերժեց, որից հետո պետք է հաստատվեր դատաքննության կարգը, հերթականությունը, բոլոր կողմերը, բացի մեղադրող դատախազից, ասացին, որպեսզի վկաները ու ամբաստանյալները ցուցմունք տան»,- տեղեկացրեց Ծ. Նազարյանը`հավելելով, որ գործում եղած գրավոր ապացույցները դատավորը որոշեց հետազոտել վերջում, որն առաջարկել էր մեղադրող կողմը: Այս ամենից հետո դատավորը վերադարձել էր խորհրդակցական սենյակ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը, ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010 թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում` Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում, որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել՝ որպես ինքնասպանության դրդում: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանացավոր թերություններով` ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում:

Քրեական գործող մեղադրվում են Արտակ նազարյանի հինգ ծառայակիցներ` նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը և դասակի երեք շարքայիններ` Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինիս նկատմամբ կալանքի միջոցը փոխվել է, և նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը:

Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Սեդա Սաֆարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում