ԱՄՆ-ում կրակել են Սպիտակ տան ուղղությամբ, մի փամփուշտ կոտրել է պատուհանի ապակին: ԻՆչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի ծառայություններին, երկրորդ փամփուշտը հայտնաբերվել է շենքի պատի մեջ:
Առայժմ գաղտնի ծառայությունները ոչ մի կապ չեն տեսնում այս դեպքի և ուրբաթ օրը Սպիտակ տան մոտ հնչած կրակոցների միջև:









































