Այսօր գործատուների հանրապետական միությունը, Բի էս Բի Բիզնեսի և աջակցության կենտրոնը և Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպել էին սեմինար քննարկում, որը նվիրված էր փոքր և միջին բիզնեսի զարգացման խոչընդոտներին: Բանախոսները կարևորեցին Հայաստանի ոչ համաչափ տարածքային տնտեսական զարգացումը, դրա ազդեցությունը Հայաստանի փոքր և միջին բիզնեսի վրա: Ըստ նրանց՝ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խոչընդոտը այսօր դանդաղկոտությունն է, որի արդյունքում՝ Հայաստանը կարող է վերածվել աշխարհի տնտեսական քարտեզում մոխրագույն մի մասի: Կարևորվեց նաև բիզնեսի մրցունակության բարձրացման համար բիզնեսի գրագիտության բարձրացումը: