Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-յան էջն այս պահին չի գործում փակ լինելու պատճառով:
«Առաջին լրատվական»-ն ավելի վաղ տեղեկացրել էր իր ընթերցողներին, որ վերջիններս Կ. Կարապետյանի Facebook-յան էջում կարող են տեսնել միայն նրա կողմից տեղադրված նյութերը:
Ներկայում, սակայն, դա էլ է վերացել ու վերջինիս էջում տեղադրված են միայն կենսագրական տվյալներ:
Կարեն Կարապետյանի էջը Facebook-ում շուրջ 22 հազար ընթերցող ուներ և նրա պաշտոնավարման ժամանակ այս էջն ամենահայտնիներից էր: Վերջինիս Facebook-յան պատում տեղի էին ունենում բուռն քննարկումներ, քաղաքացիները գրում էին իրենց հուզող խնդիրների մասին:
Ներկայում ֆեյսբուքցիները կարող են միայն like տալ Կ.Կարապետյան գործչին:









































