ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ նոյեմբերի 17-18-ը Երևանում կանցկացնի «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին կմասնակցեն անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Կանադայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից և ՌԴ-ից:
Գիտաժողովը կանցկացվի Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում:
Բացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին` ժամը 10:00-ին:








































