РИА Новости-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գծով ԵԽԽՎ-ի զեկուցողներ Աստրուպ Մայքլ Ենսենը (Դանիա) և Կաստրիոտ Իսլամին (Ալբանիա) հայտարարել են, որ չեն ճանաչում ոչ վաղ անցյալում Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները։
Նրանք նշել են, որ այդպիսի ընտրություններ անցկացնելու համար գոյություն չուներ որևէ հիմք. «Միջազգային իրավունքի համաձայն՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական շրջանների միակողմանի անկախության հռչակումն ապօրինի է։ Դրա համար էլ այդ ընտրությունների անցկացման համար չկային իրավական կամ սահմանադրական հիմքեր»։
ԵԽԽՎ-ի զեկուցողներն ընդգծել են, որ պատերազմից հետո Հարավային Օսիայից վտարված ավելի քան 20,000 էթնիկ վրացիներից և ոչ մեկը չի մասնակցել այդ ընտրություններին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին անցկացվելու է Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։