Այսօր արևմտյան մամուլի տարածած լուրերի համաձայն՝ կրակոցներ են հնչել Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի տարածքում:
Բերկլիի համալսարանից մեր աղբյուրը նշում է, որ համալսարանի տարածքում ուսանողները նկատել են անծանոթ տղամարդու՝ զենքը ձեռքին և այդ մասին տեղյակ են պահել ոստիկանությանը:
Ոստիկաններին տեսնելով՝ տղամարդը հանել է զենքը, սակայն նրա վրա կրակել են: Տղամարդու անձի մասին ոչինչ չի հաղորդվում։ Այժմ նա գտնվում է կոմայի մեջ:









































