Monday, 15 06 2026
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև

Երևանին տրանսպորտային կոլապս է սպառնում.Ա.Պողոսյան

Ձյան գալուն պես` մեր քաղաքում տեղաշարժը ավելի է բարդանում, և սա արդեն ավանդական խնդիր է դարձել:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր ասուլիսում նշեց, որ Երևանի բոլոր քաղաքապետները մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ ներկրելու խոստումներ են տալիս, բայց այդպես էլ վիճակը չի փոխվում:

«Էլեկտրատրանսպորտը տեղաշարժի ամենահարմար միջոցն է: Մենք կորցնում ենք տրոլեյբուսը, որը 3-4%-ից չի գերազանցում: Միկրոավտոբուսները կալանել են մեզ, և մենք ստիպված ենք օգտվել դրանցից»:

Ա. Պողոսյանի խոսքով` որոշ չափով նվազել է միկրոավտոբուսների քանակը. ըստ ծրագրի`ընդհանուր տրանսպորտում դրանց տեսակարար կշիռը պետք է լինի 19.2%, սակայն այդ ցուցանիշին դեռ շատ երկար ժամանակ չենք հասնի:

Ըստ բանախոսի` թեև տարածաշրջանում մեր հաղթաթուղթը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենալն է, սակայն այն չի ծառայում սեփական կարիքների համար:

«Բավականին մեծ հույսեր ենք կապում նոր քաղաքապետի հետ, ով այս ոլորտում աշխատելու բազմամյա փորձ ունի: Այսօր գրավոր դիմելու ենք, որպեսզի մի քանի, հատկապես տրանսպորտային և քաղաքաշինական, խնդիրների մասին բարձրաձայնենք: Պետք է նոր միկրոավտոբուսների ներկրման մորատորիում հայտարարել»,- ասաց Ա. Պողոսյանը:

Նրա հաշվարկներով` հասարակական տրանսպորտի ոլորտում օրական 75 հազարից ավելի դոլար հասույթ է ստացվում, որի մոտ կեսը ստվերում է, և ամենաշատ թաքնված ստվերը այս ոլորտում է:

«Երևանում ամեն օր երթևեկում է 600 հազար մարդ, ստեղծվում է մի բլիթ, որը պետք է բաժանվի ուժեղների միջև: Ոչ մի այլ բիզնես նման շատ ու նման արագ շահույթ չի ապահովում:
Բայց շատ մոտ ապագայում մեզ կոլապս է սպառնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում