Հանդուրժողականություն հասկացությունը պետք է ամրագրել օրենսդրությամբ: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի հանդուրժողականության և հաշտության հարցերով համանախագահ Վյաչեսլավ Կանտորը հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ:
«Հանրության գիտակցության մեջ հանդուրժողականություն հասկացության ներմուծումը այսօրվա պահանջն է: Ընդ որում, այն չպետք է մնա միայն գաղափարի շրջանակներում, այլ պետք է ամրագրվի օրենսդրական հիմքով»,- մեջբերում է РИА Новости-ն համանախագահի հայտարարությունը:
1995 թվից սկսած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրով» նոյեմբերի 16-ը նշվում է որպես հանդուրժողականության միջազգային օր:







































