«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին` ժամը 18.20-ին, ոստիկանությսն Արմավիրի բաժին է զանգահարել Սարդարապատ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ եղբոր կինը դիտավորյալ այրել է իր այգու ծառերը:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում:
Վերջինիս եղբոր կինը դիտավորությամբ հրկիզել է տնամերձ հողամասի պտղատու 7 ծառերը:
Կատարվում է հետաքննություն:









































