«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող կայքերում նոյեմբերի 14-ին տեղադրվել են «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահիրիայի նոր տեսահաղորդագրությունները:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, 30 րոպեանոց տեսանյութը նվիրված է «Ալ-Քաիդա»-ի հիմնադիր և նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենին, որը ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում սպանվել էր այս տարվա մայիսի սկզբին Պակիստանում:
Ալ-Զավահիրիի խոսքով՝ տեսանյութի նպատակն է ցուցադրել Բեն Լադենի կյանքի մարդկային և դրական կողմերը:
Փորձագետները կարծում են, որ տեսանյութի նպատակն է ամրապնդել Ալ-Զավահիրիի` նախկինում Բեն Լադենի «աջ ձեռքի» դիրքերը «Ալ-Քաիդա»-ի ղեկավարության համար պայքարում:









































