Երեկ ամերիկյան Time ամսագիրը ներկայացրել է 2010 թ. լավագույն էլեկտրոնային սարքերի տասնյակը:
Ըստ ամսագրի՝ լավագույնն է համարվել iPad պլանշետային համակարգիչը, որն անցնող տարվա երբևէ արտադրված ամենավաճառվող սարքն է եղել: Սեպտեմբերի վերջին դրանց թիվը կազմել է 7,5 մլն հատ համակարգիչ:
Տասնյակի մեջ են նաև Apple ընկերության ևս 3 սարք` MacBook Air նոութբուկը, iPhone սմարթֆոնը, Apple TV ինտերնետ-հեռուստատեսության ընդունիչ սարքը:
Տասնյակը, ըստ Time-ի, ունի հետևյալ տեսքը.
1. iPad պալնշետային համակարգիչ
2. Samsung Galaxy S սմարթֆոն
3. MacBook Air նոութբուկ
4. Google TV ծառայությունը Logitech Revue հեռուստատեսային ընդունիչ
5. Nexus One սմարթֆոն
6. iPhone 4 սմարթֆոն
7. Apple TV հեռուստատեսային ընդունիչ
8. Toshiba Libretto W100 երդիսփլեյ նոութբուկ
9. Microsoft Kinect խաղային սարք
10. Nook Color էլեկտրոնային գիրք