«Առավոտ»-ը ներկայացնում է Դաշնակցական պատգամավորներից խոստում ստացած, բայց ընդունելության չարժանանալուց հետո հիսաթափված՝ ազատամարտիկ Արտաշես Ալեքսանյանի խոսքը.
«Եթե դուք երկնքից եք իջել և Ձեր ոտքերն ամպոտ են, ասեք՝ իմանանք: Բայց որ հարկատուների գումարներից աշխատավարձ եք ստանում և Ձեր գործը չեք անում՝ այլ հարց է: Հրայր Կարապետյանը շատ է համարում ինքը իջնի, իր գործավարին է ուղարկում: Ստացվում է, որ էս երկրում որևէ մեկին հանդիպելու համար քարտուղարուհու, վարորդի կամ թիկնապահի հետ պիտի գործ ունենաս»,- ասել է նա և հավելել.
«Էսպիսի վիրավորանքներն են, որ մարդկանց ստիպում են հեռանալ հանրապետությունից»:









































