«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս հանդիպել է ճանապարհային ոստիկանների հետ և լուրջ հայտարարություն արել:
«Գասպարյանն ասել է, որ այսուհետ ինքը բոլոր ճանապարհային ոստիկաններին տրամադրելու է իր անձնական հեռախոսահամարը՝ «այցեքարտը»: Նա այդ քայլին է դիմել, որպեսզի կարողանա վերահսկել իրավախախտ վարորդներին, որոնք կփորձեն ներկայանալ որպես ոստիկանապետի հարազատը կամ բարեկամը: Ավելին, Գասպարյանը ՃՈ աշխատակիցներին հորդորել է հենց իր «բարեկամ» վարորդի ներկայությամբ զանգահարել իրեն, որպեսզի անձամբ տեղյակ լինի, թե ովքեր են իր անունը տալիս՝ օրենքով նախատեսված տուգանքների վճարումներից խուսափելու համար:
«Պիտի վերացնենք անուններ տալու պրակտիկան»,֊ հայտարարել է Գասպարյանը»: