Բրիտանացի բժիշկները բուժել են երեխային լյարդի սուր անբավարարությունից՝ բջիջների պատվաստման օգնությամբ։ Բջիջները որոշ ժամանակ աջակցել են վնասված օրգանին և թույլ տվել նրան վերականգնվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դոնորի լյարդի բջիջները շրջանառության մեջ են դրվել հիվանդ երեխայի որովայնի խոռոչում, որտեղ նրանք օգնել են օրգանզիմին ազատվել թունավոր նյութերից և արտադրել կենսական նշանակություն ունեցող սպիտակուցներ:
Բջիջների պատվաստումից երկու շաբաթ անց տղայի լյարդը սկսել է վերականգնվել:
Այժմ բժիշկները փորձում են պարզել, թե հնարավո՞ր է արդյոք այս նույն մեթոդով բուժել ուրիշ հիվանդների, ովքեր տառապում են լյարդի սուր անբավարարությունից:










































