Հոլիվուդյան դերասան, սեքս–սիմվոլ Բրեդ Փիթը BBC-ին տրված հարցազրույցում ասել է, որ ինքն այլևս չի նկարահանվի, երբ դառնա 50 տարեկան: Իսկ այն հարցին, թե ինչ է անելու 50 տարեկանից հետո, նա պատասխանել է. «սատանան գիտի»:
Դերասանը չի թաքցրել, որ հաճույքով է զբաղվում պրոդյուսերական գործով: Իր աշխատանքներից շատերը էկրանացվել և բավականին հաջողություններ են ունեցել: «Ինչևէ, կարծում եմ, ես դեռ անելիքներ ունեմ, շատ մեծ ցանկություն ունեմ ծեր, նոթոտ մարդու դեր խաղալու»,– ասել էդերասանը:
Վերջում ընտանքի մասին խոսելիս՝ Բրեդն ավելացրել է, որ կցանկանար ավելի շատ բալիկներ ունենալ։ Հիշեցնենք, որ դերասանը և Անջելինա Ջոլին ունեն 6 երեխա: