Ինչպես հայտնում է РИА Новости-ին խաղաղօվկիանոսյան պետություն Նաուրուն վերջին 5 օրվա ընթացքում փոխել է երեք նախագահ:
Նոյեմբերի 10-ին Նաուրուի նախագահ Մարկուս Սթիվենը, երբ մեղադրվեց գուանոյի (պարարտանյութի տեսակ է) անօրինական արտահանման համար, որը համարվում է երկրի հիմնական եկամտի աղբյուրը, հրաժարական տվեց: Սթիվենի հրաժարականից հետո, երկրի պառլամենտը ընտրեց Ֆրեդի Պիտչերին` նախկին առևտրի, արդյունաբերության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարին, որին վեց օր հետո պառլամենտը անվստահության քվե հայտնեց:
Պիտչերի օգտին քվեարկել էր պառլամենտի 9 պատգամավոր, իսկ դեմ 8-ը: Նա իր ղեկավարման կարճ հատվածում հասցրեց միայն բացառել նախկին կոլեգայի կոռուպցիայի մեջ մեղավորությունը:
Այսօր Նաուրուն ընտրեց իր նոր՝ հինգ օրվա ընթացքում երրորդ նախագահին:
Հիշեցնենք, որ Նաուրուն աշխարհի չորրորդ երկիրն է, որը ճանաչեց Աբխազիայի անկախությունը:










































