Թուրքական Radikal թերթը, վկայակոչելով Լոնդոնում հրապարակվող արաբալեզու Ալ-Քուդս Ալ Արաբի թերթը, հայտնում է, որ հենց Իսրայելը ռազմական հարված հասցնի Իրանին, Թուրքիան միաժամանակ հարված է հասցնելու Սիրիային։
Դրանով Թուրքիան Սիրիայում ձևավորելու է բուֆերային գոտի։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի սկզբին Քուվեյթի El Siyasah հեղինակավոր թերթը գրել էր, որ Իրանն ու Սիրիան օտարերկրյա միջամտության դեմ պայքարի համատեղ պլան են մշակել, որը բաղկացած է 6 ռազմաճակատից։ Նրանց առաջին թիրախների թվում առկա էր նաև Թուրքիայի անունը։
Նշվում էր, որ Թուրքիան միաժամանակ հարձակման է ենթարկվելու երեք տեղից՝ Իրաքի, Սիրիայի և Իրանի սահմանից։ Միաժամանակ ակտիվանալու էին նաև Թուրքիայի քրդերը։








































