Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել էր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բրալյան տարբերակի վերածման և հրատարակման ծրագիրը, որի իրականացումն ստանձնել էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը:
Նոյեմբերի 14-ին, կույրերի միջազգային օրվա առիթով, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը ներկայացվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 5-րդ դասարանի դասագրքի բրալյան տարբերակը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, կարևորել է գրքի բրալյան տարբերակի լույս ընծայումը հասարակության հատուկ ուշադրության կարիք ունեցող հատվածի համար:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է շարունակել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մյուս դասարանների դասագրքերի հրատարակությունը բրալյան տարբերակով:









































