Saturday, 06 06 2026
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով

Բաց նամակ Սերժ Սարգսյանին ու Աղվան Հովսեփյանին` մի խումբ ցմահ դատապարտյալներից

Տեքստ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մի խումբ ցմահ դատապարտյալներ բաց նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ.

«Թույլ տվեք մեզ` մի խումբ ցմահ դատապարտյալներս, Ձեր ուշադրությունը հրավիրել մի ցավոտ խնդրի վրա: Բանն այն է, որ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մշակված և 2011թ. մայիսի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ` 20 տարի` նախկին 15-ի փոխարեն:

Ըստ շատ մասնագետների` օրենքի հիշյալ դրույթը մեղմացում է հենց ցմահ դատապարտյալների պարագայում:
Դա են հուշում նաև օրենքում տեղ գտած հիմնավորումները. «Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ, 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Հաճախ վերոհիշյալ հոդվածներով դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է և գերադասում են նշանակել ցմահ ազատազրկմում, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը և նրա վերադարձը հասարակություն»:

Մինչ օրենքի ընդունումը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հարցազրույցում նշել էր. «Մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: Եթե ոչ 15 տարի, ուրեմն` ցմահ ազատազրկում: Այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ ազատազրկման դատապարտված, ինչը բավական մեծ թիվ է:
Ա. Հովսեփյանը կարծիք էր հայտնել, որ ցմահ ազատազրկումը, իրոք, կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի:

Օրենքի ընդունումից հետո 42 ցմահ դատապարտյալներ դիմել են դատարաններ իրենց պատժաչափերի վերանայման ու հոդվածների համապատասխանեցման խնդրանքով: Ճիշտ է` մեր միջնորդությունները քննվում են, դատական դեպարտամենտից կանչվում են քրեական գործերը, տեղի է ունենում հոդվածների համապատասխանեցում, սակայն ցմահ ազատազրկում պատժաչափը մնում է անփոփոխ:
Այնինչ շատ իրավաբաններ նշում են, որ օրենքը խստացում է միայն որոշակի ժամկետով ազատազրկվածների պարագայում, բայց բոլորովին այլ ցմահ դատապարտյալների տեսանկյունից:
Նրանք ընդգծում են. «Մեղմացում ասելով՝ չպետք է հասկանալ միայն պատժի ժամկետը կրճատող օրենքը: Եթե դատենք այդ տրամաբանությամբ, ապա ո՞րն է այդ դեպքում ցմահ ազատազրկումը մեղմացնող օրենքը: Ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, գործող քրեական օրենսգիրքն ավելի հստակ է սահմանել, որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նույնպես ունի հետադարձ ուժ: Այսինքն` ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե որևէ կերպ նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն անպայման պետք է ունենա հետադարձ ուժ»:

Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

Սրանից հետևում է, որ եթե մենք դատապարտվեինք Քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա միգուցե մեզանից որոշների համար կարող էր որպես պատիժ չսահմանվել ցմահ ազատազրկումը, այլ, օրինակ` 16,17,18…այսինքն` մինչև 20 տարի պատժաչափ, ինչպես և նախատեսում է օրենքի ներկայիս փոփոխությունը:
Պարզ ու տրամաբանական հարց է առաջանում` արդյո՞ք նորանկախ Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում արդեն 100-ից անցնող մահապատժացմահականների բանակում չկան այնպիսիները, ում արարքին համարժեք կլիներ ոչ թե մահապատիժը (ապա վերափոխումը ցմահ ազատազրկման), այլ 16-20 տարիների միջակայքում ընկած պատժաչափը: Եթե այդպես է, ապա հենց օրենքի փոփոխության մեջ տեղ գտած հիմնավորումները իրականությանը չեն համապատասխանում, ավելին` նման փափախության անհրաժեշտություն չկար:
Գտնում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա եզակի իրավական, բացառիկ հնարավորություն է օրենքի տառին համապատասխան, ի վերջո, ցմահ դատապարտյալների քրեական գործերի անհատական վերանայման միջոցով (որի նախադեպը մենք չունենք), ըստ արարքի ծանրության աստիճանի, որոշ դեպքերում ցմահ ազատազրկումը փոխարինել կոնկրետ տարիների տեսքով պատժաչափերի»,- նշված է նամակում:

Ցմահ դատապարտյալներն ընդգծում են, որ վերադաս դատական ատյաններում ակնկալում են իրենց քրեական գործերի վերանայումները, հակառակ պարագայում, հավելում, որ եթե դատարաններում շարունակվի իրենց գործերի «զուտ ֆորմալ վերանայման գործընթացը», ապա ստիպված կլինեն դիմել բողոքի ծայրահեղ մեթոդի` հացադուլի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում