Wednesday, 17 06 2026
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Օքսֆորդի տաքսիներում տեղադրվելու են ձայնագրման սարքեր

Օքսֆորդի քաղաքային տաքսիներում տեղադրվելու են ձայնագրման գործառույթով տեսախցիկներ, որպեսզի բողոքների դեպքում հետևեն վարորդի և ուղևորի խոսակցությանը: Իշխանությունները վստահեցնում են, որ դա արվում է անվտանգության միջոցների ուժեղացման համար:

Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, 2012 թվականին այդպիսի սարքավորումներ մտադիր են տեղադրել 600 ավտոմեքենայում: Դրանք գործի մեջ են դրվում այն պահից, երբ շարժիչն է միացվում և անջատվում է շարժիչի անջատվելուց 30 րոպե անց: Սակայն ավելի մեծ մեքենաներում հնարավոր է՝ տեղադրվի ևս մեկը: Ձայնագրությունը պահպանվելու է 28 օր:

Բրիտանական Big Brother Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նիկ Փիկլզը կարծում է, որ նորամուծությունը խախտում է քաղաքացիների ազատությունը` ներխուժելով նրանց անձնական կյանք: Նա խոստացել է բողոք ներկայացնել անկախ կազմակերպություն: Տեղեկատվության բրիտանական հանձնակատարը (Information Commissioner’s Office), որը զբաղվում է անձնական տեղեկատվության պաշտպանության հարցերով, հայտարարել է, որ խոսակցությունների ձայնագրման երևույթը չի ընդունվի հանրության կողմից:

Օքսֆորդի քաղաքային խորհուրդը մերժել է անձնական կյանքի իրավունքի խախատման մեղադրանքը: Պաշտոնյաների խոսքերով, հետաքննություն անցկացնելու դեպքում ձայնագրությունները հասանելի կլինեն միայն ոստիկանության և իշխանության այլ ներկայացուցիչների համար: Քաղաքային խորհրդի ներկայացուցիչը, որը հրաժարվել է իր անունը նշել, պարզաբանել է, որ նրանք ստիպված են ներխուժել անձնական կյանք անվտանգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում