Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Տեխզննման որոշ կետերում վարորդներից շարունակում են դրամ շորթել. ոլորտի ներկայացուցիչ

Կառավարության` ավտոմեքենաների տեխզննման կարգի մասին վերջին որոշումից հետո էլ տեխզննման որոշ կետերում վարորդներից շարունակում են դրամ շորթել:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Պարզելու համար`մեքենան սարքին վիճակում է, թե ոչ, անհրաժեշտ է ստուգումներ իրականացնել 64 չափորոշիչներով, մինչդեռ տեխզննման կետերում ստուգում են ընդամենը 3-4 չափորոշիչներ: Մեզ մոտ միայն դիագնոստիկա են անում, և տեխզննման կետի առաքելությունն ավարտվում է: Քաղաքացին բանկում համապատասխան վճարում կատարելուց հետո պետք է գնա, հետամուտ լինի իր ավտոմեքենայի վիճակի վերահսկողությանը:

Միաժամանակ, սակայն, տեխզննում անցնելու վերաբերյալ բանկից կտրոն վերցնելուց հետո վարորդներն ուղղակի կարող են չգնալ տեխզննման: Եթե կլինեն վարորդներ, ովքեր ունեն տեխզննման մասին փաստաթուղթը, սակայն դիմապակուն միայն չփակցնելու պատճառով տուգանվել են, թող դիմեն մեզ: Նման դեպք եղել է, որը մեր միջնորդությամբ արագ շտկվել է»,- նկատեց Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց` իրենց ՀԿ-ն կողմ է, որ տեխզննման ենթարկվեն բեռնատարները, փոխադրամիջոցները, սակայն մարդատար մեքենաները` ոչ:

«Կենտրոնական բանկին առաջարկել ենք, որ տեխզննման գործընթացը վերահսկվի ԱՊՊԱ-ի կողմից, քանի որ վերջիններս են շահագրգիռ, որ ավտոմեքենաները տեխնիկապես լավ վիճակում լինեն»,- ասաց «Աքիլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը`հավելելով, որ վիճակագրական տվյալներ չկան` քանի ավտոմեքենա է այս տարի հանրապետությունում տեխզննում անցել:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ավտոմեքենաների տեխզննման կտրոններ տրամադրում են «Հայէկոնոմբանկ»-ը, «Պրոմեթեյ», «Արարատ» բանկերը, ինչպես նաև «Հայ բիզնես բանկն» ու «Կոնվերս բանկը»:

Նշենք, որ ավտոմեքենաների տեխզննման վերաբերյալ օրենքը ընդունվել է 2006 թվականին, սակայն ուժի մեջ է մտել 2007-ին: Համապատասխան կետում տեխզննման համար վարորդը պարտավոր է վճարել 5500 դրամ, բանկից համապատասխան կտրոն ստանալու համար` 2500 դրամ:

5 տարվա շահագործումից հետո մեքենաները տեխզննում պետք է անցնեն ամեն տարի, մինչև 5 տարվա շահագործում ունեցողները` երկու տարին մեկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում