Թաթարստանում` Կազան-Օրենբուրգ ավտոմայրուղու վրա, իրար են բախվել Chery ավտոմեքենան և Ford Transit ավտոբուսը: Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, վթարի հետևանքով զոհվել են ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները, բոլորն էլ՝ ՀՀ քաղաքացիներ: Ավտոբուսի ուղևորները չեն տուժել:
Դեպքի առիթով տարվում է հետաքննություն: Ոչ պաշտոնական տեղեկություններով` ավտոմեքենան եղել է ամառային անվադողերով:









































