Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Վանդեայում բացվել է «Հայաստանի լույսը» խորագրով ֆոտոցուցահանդես

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 12-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն աշխատանքային այցով մեկնել է Վանդեա` մասնակցելու Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսություններին:

Հանդիսությունները նախաձեռնել էր «Վանդեա-Հայաստան» ընկերությունը` նախագահ Ֆրանսուազ Գովցյանի գլխավորությամբ:

Նահանգի կենտրոն հանդիսացող Ֆոնտենե-լը-Կոնտ քաղաքի Maison Billaud սրահում բացվել է Ժան-Միշել Բերցի «Հայաստանի լույսը» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որին ներկա է եղել քաղաքապետ Հյուգ Ֆուրաժը:

Դեսպանը քաղաքապետին ներկայացրել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հարուստ փորձը և ցանկություն հայտնել, որ Ֆոնտենե-լը-Կոնտը ևս միանա Հայաստանի հետ համագործակցության կապեր հաստատած ֆրանսիական 30 քաղաքներին ու շրջաններին:

Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Վանդեա նահանգի գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Բրունո Ռետայոն և փոխնախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամ Դոմինիկ Սուշեն:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Բրունո Ռետայոն, Դոմինիկ Սուշեն և Վանդեա-Հայաստան ընկերության նախագահ Ֆրանսուազ Գովցյանը:

ՀՀ դեսպանն իր ելույթում հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Վանդեայի և Հայաստանի միջև փոխշահավետ ապակենտրոնացված համագործակցությունը կշարունակի զարգանալ:

Վանդեայի նահանգը գլխավոր խորհրդի նախորդ նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի օրոք ակտիվ համագործակցության կապեր է հաստատել Հայաստանի հետ:

Ամեն տարի Վանդեայի ձեռնարկություններն ուսումնական պրակտիկայի նպատակով հյուրընկալում են Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում