Դերասան ու երգիչ Ջասթին Տիմբերլեքը կատարել է իր խոստումը և ռազմածովային ուժերի կապրալ Կելսի Դե Սանտիսի հետ մասնակցել է նոյեմբերյան պարահանդեսին: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը:
Դեռևս նոյեմբեր ամսին ռազմածովային ուժերում ծառայող աղջիկը նկարել էր տեսանյութ՝ ուղղված Ջասթին Տիմբերլեքին: Այս տեսահոլովակը նա տեղադրել էր YouTube-ում: 5 օրվա ընթացքում ավելի քան կես միլիոն մարդ դիտել էին այն: Հայտնի աստղը, ի վերջո, համաձայնել էր աղջկա հետ պարահանդես գնալ:
Երգիչն իր կայքում կիսվել է տպավորություններով: Նա նշել է, որ երեկոն շատ հուզիչ ու հետաքրքիր է անցել: Տիմբերլեքն իր շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ ռազմածովային ուժերի աշխատակիցներին` իրենց աշխատանքի համար:










































