Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը Հայաստանում կգտնվի նոյեմբերի 16-17-ը: Իր տարածաշրջանային այցը նա կսկսի վաղը՝ այցելելով Բաքու։
Այցի ընթացքում Եվրամիության հանձնակատարը կհանդիպի Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակներում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստանում ԱԺ առաջիկա ընտրություններին և Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր։









































