Այսօր iPhone–ից օգտվողները հատուկ ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեն տեսնել կենդանիների լուսանկարներ, որոնք արվել են գաղտնի տեսախցիկների միջոցով:
Instant WILD կոչվող այս ծրագիրը ստեղծվել է Լոնդոնի Zoological Society-ի կողմից, որը հույս ունի հեռախոսն օգտագործողների օգնությամբ կենդանիների նոր տեսակներ հայտնաբերել:
Ծրագիրը միացված է Մոնղոլիայի, Շրի Լանկայի և Քենիայի անտառներում, ջրային փոսերում և տափաստաններում տեղակայված թաքնված տեսախցիկներին:








































