Ամերիկյան ComScore վիճակագրական ընկերություն տվյալների համաձայն՝ Եվրոպայում ամենաշատը ռուսներն են օգտվում համացանցից:
BBC-ն հայտնում է, որ սեպտեմբեր ամսվա դրությամբ Ռուսաստանում 15 տարեկանից բարձր տարիք ունեցող համացանցից օգտվողների թիվն ավելացել է 810 հազարով՝ հասնելով 50.8 մլն մարդու:
Նախկինում համացանցից օգտվողների ամենամեծ թիվն ուներ Գերմանիան: ComScore–ի վիճակագրության համաձայն՝ Գերմանիայում այդ թիվը սեպտեմբերին կազմում էր 50.1 մլն:








































