Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական Economist պարբերականն իր վերջին զեկույցում կանխատեսել է, որ առաջիկա տարիներին համաշխարհային ՀՆԱ-ում Իրանի չափաբաժինն աճելու է։
Economist-ի զեկույցում նշված է, որ մինչև 2016 թվականը համաշխարհային ՀՆԱ-ում Իրանի չափաբաժինն աճելու է։ Եթե նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 0.67 տոկոս, ապա այս տարի այն կազմելու է 0.69 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 0.75 տոկոս։
2013 թվականին Իրանի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմելու է 0.81 տոկոս, 2014 թվականին՝ 0.85 տոկոս, 2015 թվականին՝ 0.90 տոկոս, իսկ 2016 թվականին՝ 0.97 տոկոս։









































